Հայաստանի Հանրապետությունում առանձնահատուկ կարևորություն ունենհանրային ծառայությունների ոլորտի հիմնախնդիրները,իսկ ծառայություններիկազմակերպման և մատուցման հետ կապված թերություններն էլ բազմաթիվ են ուբազմաբնույթ,ուստի կանդրադառնամ այն խնդիրներին,որոնք առավել առանցքայինեմ համարում:
Հանրային ծառայությունների ոլորտում առկա հիմնախնդիրների թվումը սկսենք քաղաքացիական ծառայության համակարգում առկախնդիրներից:Այսպես,համաձայն ՀՀ <<Քաղաքացիական ծառայության մասին>>օրենքի, քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու իրավունքունեն ինչպես միջնակարգ,այնպես էլ բարձրագույն կրթություն ունեցող ՀՀքաղաքացիները:Իսկ միաժամանակ,համաձայն օրենքի,քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը կարող է զբաղեցնել այդ պաշտոնը միայն քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնից սկսած:Սա նշանակում է,որ թե միջնակարգ կրթություն ունեցող, և թե բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների համար սահմանված են միևնույն պայանները:Տեսկանորենկարելի է ընդունել օրենսդրորեն ամրագրված այս փաստը,սակայն երբ անցում ենքկատարում պրակտիկ կյանքին,հանդիպում ենքանհամամասնության:Մասնավորապես,եթե որևէ մարմնում առկա է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն ու այդ պաշտոնն զբաղեցնելու համար դիմում են և միջնակարգ կրթություն ունեցո քաղաքացին,և բարձրագույն կրթություն ունեցողը,ապա տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեող պաշտոնատար անձը շատ հաճախ հաշվի չի առնում վերոնշյալը և կարող է պաշտոնի նշանակել կրթվածության ավելի ցածր մակարդակ ունեցողին:Մյուս կողմից խնդիրն ավելի շատ հոգեբանական է,քանզի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացին մի կողմից տեսնելով,որ միևնույն պաշտոնն կարող է աբաղեցնել նաև իրենից ցածր կրթական աստիճան ունեցող անձը,իսկ մյուս կողմից,քանի որ ստացվում է այնպես,որ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների խմբում կարող են աշխատել և միջնակարգ կրթությամբ, և բարձրագույն կրթությամբ քաղաքացիները,ապա արդյունքում քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելը կրթվածության բարձր աստիճան ունեցող անձի համար դառնում է ոչ գրավիչ՝ դրանով իսկ վտանգի տակ դնելով քաղաքացիական ծառայության համակարգի կադրերի պրոֆեսիոնալիզմի հարցը:
Վերոնշյալ կադրային հիմնախնդրի հետ կապված առաջ է գալիս ևս մեկ հիմնահարց՝ կապված մեր հանրապետությունում պետական ծառայող պատրաստելու հետ:Հայաստանի Հանրապետությունում պետական ապարատում ղեկավար կադրերի պատրաստման և պետական ծառայողների պատրաստմամբ զբաղված հիմնական հատուկ մասնագիտացված ուսումնական հաստատությունը ՀՀ պետական կառավարման ակադեմիան է,որտեղ ուսումնառություն անցած քաղաքացիները ևս չունեն օրենսդրորեն ամրագրված որևէ առավելություն կամ էլ ինչպես վերը նշվեց՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելուց որևէ առավելություն:
Քննարկենք քաղաքացիական ծառայության համակարգում առկա ևս մեկ հիմնախնդիր՝ կապված քաղաքացիական ծառայողների վարձատրության օրենսդրական կարգավորման հետ:Այսպես,<<քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին>> ՀՀ օրենքի համաձայն,նշված օրենքը տարածվում է ՀՀ Նախագահի աշխատակազմու,ՀՀ կառավարության աշխատակազմում,ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում,հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերում և օրենքով ստեզծված մշտապես գործող մարմինների աշխատակազմերում քաղաքցիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա:Սակայն նշված մարմիններից գոյություն ունեն որոշները,որոնց աշխատակազմերում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը կարգավորվում է այլ օրենսդրական ակտերով:Մասնավորապես, <<Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ Ազգաային ժողովի կողմից պետական բյուջեով հաստատվող,հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվին հատկացվող պահպանման ծախսերի շրջանակներում հանձնաժողովը սահմանում է հանձնաժողովի աշխատակիցների՝ այդ թվում քաղաքացիական ծառայության աշտոն զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձերի չափը:Փաստորեն,ստացվում է այնպես,որ <<Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին>> օրենքը չի տարածվում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա:
Վերոնշյալ հիմնախնդիրը միանշանակ անդրադառնում է քաղաքացիական ծառայության համակարգի միասնականության վրա, և ինչու չէ,կարելի է որակել նաև որպես խտրականություն՝ տարբեր մարմիններում աշխատող քաղաքացիական ծառայողների նկատմամբ:
Քաղաքացիական ծառայության ոլորտում մյուս էական հիմնախնդիրը վերաբերում է քաղաքացիական ծառայողների աշխատանքային գործունեության սահմանափակությանը,մասնավորապես ծառայողի՝ աշխատանքային գործընթացում սեփական նախաձեռնողական և ստեղծագործական գործունեություն ծավալելու հնարավորությունների սահմանափակմանը:Բանն այն է,որ յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով կոնկրետ սահմանվում են նրա աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը,կոնկրետ որոշումներ կայացնելու լիազորությունները,շփումները և ներկայացուցչությունը, իրավունքներն ու պարտալանությունները:
Սա,իհարկե,մի կողմից դրական է,քանզի օրենսդրորեն հստակ սահմանել աշխատակցի գործունեության ուղղությունները միանշանակ անհրաժեշտ է,սակայն մյուս կողմից ծառայողն տվյալ պայմաններում ի զորու կամ իրավասու չի լինում սեական ստեղծագործ ունակությունները հանդես բերել հատկապես որոշում կայացնելու ժամանակ:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների նոլորտում գոյություն ունեցող մյուս հիմնահարցը վերաբերում է հանրային ծառայության համակարգում համայնքային ծառայության տեղին:Շատերի կարծիքով,համայնքային ծառայության առանձնացումը և տարանջատումը պետական ծառայությունից արհեստական է,քանի որ խախտում է պետության հետ անմօջական կապ ունենալու՝ քաղքցիների իրավունքները:Առավել ևս,դրանով փորձ է արվում կտրել պետությանը,պետական կառույցները,պետական ծառայությունը՝ կյանքից,հասարակությունից,որը կհանգեցնի պետության թուլացմանը:Մի շարք հեղինակներ համայնքային ծառայությունը համարում են հենց պետական ծառայության տարատեսակ,գտնելով,որ եթե տեղական ինքնակառավարման մարմինները չեն մտնում պետական ծառայության մեջ,ապա ինչու են պետական մարմինները իրենց իրավունք վերապահում կարգավորելու տեղական ինքնակառավարումը,այդ թվում համայնքային ծառայությունը: